Ոստիկանության բաժնում խոշտանգման ահազանգի մասով քրեական վարույթ է նախաձեռնվել
 |factor.am|
11:32 - 18 մարտի, 2025

Ոստիկանության բաժնում խոշտանգման ահազանգի մասով քրեական վարույթ է նախաձեռնվել |factor.am|

factor.am: Ոստիկանության բաժնում խոշտանգման հերթական դեպքի մասին երեկվա ահազանգից հետո Քննչական կոմիտեում միայն մեկ օր անց է քրեական վարույթ նախաձեռնվել։ Ինչպես Factor.am-ին տեղեկացրեց Կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ Գլխավոր դատախազության կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (խոշտանգում, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից)։

Հիշեցնենք՝ երեկ ահազանգ էր ստացվել, որ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին մարտի 14-ին ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները խոշտանգել են՝ ստիպելով իր վրա վերցնի չկատարած հանցանքը։

Ինչպես Factor TV-ի հետ զրույցում պատմել էր Տիգրանը՝ Վանաձորում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել Արցախից տեղահանված ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև՝ վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ 

Փաստաբան Ռոման Երիցյանը հավելել էր, որ 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել Տիգրանի նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը։

Մեր հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ դեպքն ուսումնասիրելու և բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն. «Արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի համապատասխան տեղեկատվություն»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել