Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան հանդիպել է երկրում ՀՀ դեսպանի հետ
06:10 - 30 մայիսի, 2019

Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան հանդիպել է երկրում ՀՀ դեսպանի հետ

Մայիսի 27-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան (Marie Benešová):
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեսպանը շնորհավորեց Մարիյե Բենեշովային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Նախարարը, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, բարձր գնահատական տվեց Հայաստանի և Չեխիայի միջև ընթացող քաղաքական երկխոսությանը, ինչպես երկկողմ և բազմակողմ մակարդակներով, այնպես էլ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության բնագավառում հայ-չեխական համագործակցության հարցեր, կարևորվեց Չեխիայի անցումային շրջանի փորձի ուսումնասիրումը:

Աշոտ Հովակիմյանը նախարարին մանրամասն ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացները, ինչպես նաև տրամադրեց նախաձեռնվող դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել