Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև անցկացվող շտաբային բանակցություններին
09:34 - 19 մարտի, 2025

Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև անցկացվող շտաբային բանակցություններին

Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Շտուտգարտում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող շտաբային բանակցություններին։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Շտաբային բանակցությունների ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ ԱՄՆ եվրոպական հրամանատարության բարձրաստիճան մի շարք սպաների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել