1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է 175 մարդու։ «Եվս 22 պաշտպան տուն է վերադառնում ոչ փոխանակման գործողություններով: Նրանք ծանր վիրավորներ են և զինվորներ, որոնց Ռուսաստանը հետապնդել է մտացածին հանցագործությունների համար»,- գրել է Զելենսկին։
Նա հավելել է, որ վերադարձած զինծառայողների թվում կան զինված ուժերի, ռազմածովային ուժերի, ազգային գվարդիայի, տարածքային պաշտպանության ուժերի և սահմանապահ ծառայության զինծառայողներ, սերժանտներ ու սպաներ։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին փոխանակմանը միջնորդելու համար։
Ավելի վաղ 175-ը՝ 175-ի դիմաց փոխանակման մասին էր հայտարարել նաև ՌԴ ՊՆ-ն։
comment.count (0)