Ստամբուլում հազարավար մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո
 |factor.am|
11:46 - 20 մարտի, 2025

Ստամբուլում հազարավար մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո |factor.am|

factor.am: Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և ավելի քան 100 պաշտոնյաների ձերբակալությունից հետո Անկարայից Ստամբուլ ժամանած Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելը երեկ երեկոյան հավաք էր հրավիրել։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Սարաչհանե հրապարակում, որտեղ գտնվում է Ստամաբուլի քաղաքապետարանը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հավաքված մարդիկ վանկարկել են «Կառավարություն, հրաժարակա՛ն տուր» կարգախոսը։ «Այս ցուրտ օրը կիլոմետրեր քայլելուց, խոչընդոտներն ու բարիկադները հաղթահարելուց հետո այստեղ եք եկել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Էքրեմ Իմամօղլուն միակը չէ, որը բերման է ենթարկվել։ Սա Ստամբուլի 16 միլիոն բնակիչների կամքն է, որոնք այսօր առավոտյան բերման են ենթարկվել»,- հայտարարել է Էքրեմ Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն։

Նա նաև բոլորին կոչ է արել չհանձնվել։ «Մենք երբեք չենք հանձնվի։ Բոլորիդ խնդրում եմ՝ աջակցեք մեզ այս մեծ դավադիր գործողության մեջ։ Մեր ձայնը պետք է բարձր լսվի։ Բոլորս միասին ենք ընտրելու այս երկրի նախագահին»,- ասել է Դիլեք Իմամօղլուն։

«Իմամօղլուի ձեռքը չկարողացան ծալել, հիմա փորձում են այն կոտրել դատական ​​ճնշմամբ։ Մարտի 19-ի դեպքերը հեղաշրջման փորձ են։ Այն, ինչի ականատեսն ենք, դատական ​​հեղաշրջման միջոցով ժողովրդի կամքը բռնազավթելու փորձ է»,- իր հերթին հայտարարել է CHP-ի ղեկավար Օզգյուր Օզելը։

Նա դատապարտել է Իմամօղլուի դեմ իրականացված գործողությունները՝ հայտարարելով, որ սա հարձակում է Ստամբուլի ժողովրդի կամքի վրա, որը երեք անգամ անընդմեջ քվեարկել է Իմամօղլուի օգտին։ «Այստեղ չկա կոռուպցիա, ոչ մի ահաբեկչական կազմակերպություն։ Ժողովրդի կամքը չճանաչողները փորձում են դատական ​​հեղաշրջումով վերականգնել քվեատուփի մոտ կորցրած իշխանությունը»,- նշել է Օզելը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել