Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ |armenpress.am|
14:53 - 20 մարտի, 2025

Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ։ ՀՀ կառավարությունը նման որոշում ընդունեց հերթական նիստում։

ՄԱԿ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի նշանակման հիմնական նպատակը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության խորացումն է, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության ընդլայնումը։

ՀՀ կառավարությունը կարևորում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, ինչը կնպաստի ՀՀ խաղաղապահ ուժերի կարողությունների բարձրացմանը։

ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի նշանակումը կապահովի ՀՀ ռազմական և ռազմաքաղաքական առաջնահերթությունների ներկայացում միջազգային հարթակում, ՄԱԿ-ի տարբեր ստորաբաժանումների հետ ինստիտուցիոնալ կապերի խորացում, Հայաստանի մասնակցության ընդլայնում միջազգային խաղաղապահ առաքելություններին, ՄԱԿ-ի ռազմական և խաղաղապահ գործունեության համադրման աշխատանքների համակարգում, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ոլորտներում միջազգային փորձի կիրառման խթանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել