Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն․ ՆԳՆ
18:08 - 20 մարտի, 2025

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն․ ՆԳՆ

Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։  

«Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։ Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել