Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան
22:25 - 21 մարտի, 2025

Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան

Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

 «ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի։ Նաեւ վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորու այդ թվում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։

Կողմերն ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, եւ մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի եւ իրագործվի, ինչը նշանակվում է առերեսվել բոլոր բարդությունների հետ եւ փորձել լուծել դրանք կամ առերեսվել։

Կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ մեր տարածաշրջանում էսկալացիան հիմք չունի՝ նշելով էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակն բուն լուրը քողարկելն է։

«Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ դրա տրամաբանությունն այն է, որ դրա լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը, իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, հետեւաբար պետք է ստորագրվի, եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ։

Կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի կողմնակից են կամ հակառակորդ, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում․ մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որեւէ հիմնավորում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել