Թուրքիայի մի շարք քաղաքներում դաժան բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմնակիցների և պետական անվտանգության ուժերի միջև․ ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը մարտի 19-ին ձերբակալվել էր: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։
Ուրբաթ օրվա բողոքի ցույցերին նախորդում են հինգշաբթի օրը տեղի ունեցած մի քանի բռնության դեպքեր: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հինգշաբթի օրը ողջ Թուրքիայում ցուցարարների հետ բախումների ժամանակ 16 ոստիկան է վիրավորվել, իսկ 53 մարդ ձերբակալվել է։ Նշենք նաև, որ ըստ պետական «Անադոլու» լրատվական գործակալության՝ կալանքի հրամաններ են տրվել նաև քաղաքապետի հետ կապված մոտ 100 այլ անձանց։
Հինգշաբթի օրը գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը ելույթ ունենալով Ստամբուլում ամբոխի առջև նշել է․ «Մենք տանը չենք մնա, քանի դեռ դուք փակ եք պահում մեր ընտրված ներկայացուցչին։ Այսուհետ մենք փողոցում ենք, ինձ հարցնում են՝ ժողովրդին կանչու՞մ եք փողոց դուրս գալու։ Այո՛, այո՛, այո՛»։ Օզելն ասել է.
Իմամօղլուն քաղաքապետ է ընտրվել 2019-ին և վերընտրվել 2024-ին: Նախագահի հաջորդ քվեարկությունը նախատեսված է 2028-ին, սակայն որոշ վերլուծաբաններ նշում են, որ Էրդողանը կարող է արտահերթ ընտրությունների կոչ անել, ինչը նրան թույլ կտա շրջանցել պաշտոնավարման սահմանափակումները:
Լուսանկարը՝ 21․03․2023/Յասին ԱԿԳՈՒԼ / AFP
comment.count (0)