Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկայի համար
 |factor.am|
21:08 - 22 մարտի, 2025

Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկայի համար |factor.am|

factor.am: Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկայի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ռոման Անդարակը Նիդերլանդների կառավարության հատուկ ներկայացուցիչ Էրիկա Շոլտենի հետ հանդիպմանը։

«Սա զգալի աջակցություն է մեզ համար, և դա կարևոր ներդրում կլինի վերանորոգման արշավում, որն արդեն ընթանում է հաջորդ ջեռուցման սեզոնին նախապատրաստվելու համար»,- ասել է նա։

Շոլտենն ի պատասխան հայտարարել է, որ էներգետիկ աջակցությունը մնալու է Նիդեռլանդների առաջնահերթությունը Ուկրաինային հետագա օգնություն տրամադրելու հարցում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել