«Պատրաստ ենք հաղթահարել նեգատիվը». ՀՖՖ-ի, մարզչական շտաբի և թիմի համատեղ հայտարարությունը
22:13 - 23 մարտի, 2025

«Պատրաստ ենք հաղթահարել նեգատիվը». ՀՖՖ-ի, մարզչական շտաբի և թիմի համատեղ հայտարարությունը

Ներողություն ենք խնդրում այս արդյունքների համար։ Այս մասին հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ ներկայացնելով ֆեդերացիայի ներկայացուցիչների, հավաքականի և մարզչական շտաբի համատեղ հայտարարությունը։

«Եկանք եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։

Բոլորիս անունից ասում եմ՝ ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար, բայց երկար զրույցից հետո խոստացել ենք միմյանց և համոզվել ենք, որ կարող ենք որպես մի թիմ առաջ գնալ՝ անկախ այն նեգատիվից, որ ֆուտբոլի նկատմամբ լինում է։ 

Մենք՝ որպես մի թիմ, պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը, մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում»,- ասաց Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ այսօր ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան - Հայաստան խաղն ավարտվել է 6:1 հաշվով՝ հօգուտ վրացիների։ Հինգշաբթի Երեւանում կայացած առաջին հանդիպմանը ևս ավեքի ուժեղ էին գտնվել վրացիները՝ 3:0 ավարտելով հանդիպումը։

Նշենք՝ թե՛ տանը, թե՛ Թբիլիսում կայացած հանդիպումների ժամանակ մարզադաշտերում հայ երկրպագուները գոլերից հետո պահանջել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր»։

Վերջինիս հրաժարականի պահանջը ձևավորվել է ավելի վաղ, սակայն Մելիքբեկյանը հայտարարել է, որ այս փուլում չի պատրաստվում հրաժարական տալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել