Իրանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան
10:47 - 24 մարտի, 2025

Իրանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մարտի 24-25-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։ 

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։  

«Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: 

Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը»,- նշված է ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած տեղեկատվության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել