Եռամյա մեր աշխատանքը շատերին անհնարին էր թվում, բայց կարողացանք ԶՈՒ կերպափոխման հայեցակարգի այս կարևոր հատվածը կենսագործել․ Սուրեն Պապիկյան
22:57 - 25 մարտի, 2025

Եռամյա մեր աշխատանքը շատերին անհնարին էր թվում, բայց կարողացանք ԶՈՒ կերպափոխման հայեցակարգի այս կարևոր հատվածը կենսագործել․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական խոսքով է հանդես եկել արհեստավարժ սերժանտների երդման հանդիսավոր արարողության ժամանակ։ Նա, մասնավորապես, նշել է․

«Ես շատ եմ կարևորում այս օրը, քանզի մեր եռամյա աշխատանքը, որը շատերին անհնարին ու անիրական էր թվում, ի պատիվ մեր գործընկերների, պարոնայք գեներալների և այս աշխատանքում մեծ ներդրում ունեցած բոլոր սպաների, կարող եմ ասել, որ մենք կարողացանք մեր առջև դրված ԶՈՒ կերպափոխման հայեցակարգի այս կարևոր հատվածը կենսագործել։ Ես ինչու եմ կարևորում այս օրը որպես կարևոր հանգրվան։ Այն միևնույն ժամանակ ձեզնից յուրաքանչյուրի ուսերին դնում է լրջագույն պարտականություն․ այլևս ստեղծվում է մի նոր համակարգ, որը խորթ էր և երկար ժամանակ բարդությունների, դժվարությունների է հանդիպելու։ Դա բնականոն գործընթաց է»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել