Վարազդատ Լալայանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի 2024 թ. լավագույն ծանրորդ |shantnews.am|
09:21 - 27 մարտի, 2025

Վարազդատ Լալայանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի 2024 թ. լավագույն ծանրորդ |shantnews.am|

shantnews.am: Վարազդատ Լալայանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի 2024 թ. լավագույն ծանրորդ, հայտնում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցանակի հավակնորդների ցանկում են նաև Ռոբերտո Գուտուն (Գերմանիա), Կառլոս Նասարը (Բուլղարիա), Մարին Ռոբուն (Մոլդովա), Լաշա Տալախաձեն (Վրաստան), Ֆուսուֆ Ֆեհմի Գենչը (Թուրքիա), Օսկար Ռեյես Մարտինեսը (Իտալիա), Մարկոս Լուիս Վելասկոն (Իսպանիա), Եվգենի Տիխոնցովը (Բելառուս) և Դադաշ Դադաշբայլին (Ադրբեջան)։

Մրցանակը հանձնվելու է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալիք մեծահասակների առաջնության բացման ժամանակ։

Նախորդ տարի 25-ամյա Լալայանը դարձել էր Օլիմպիական փոխչեմպիոն և աշխարհի չեմպիոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել