ՄԻՊ-ին ահազանգել են Գյումրու ավագանու անդամին ուժի կիրառմամբ Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխելու մասին
12:31 - 27 մարտի, 2025

ՄԻՊ-ին ահազանգել են Գյումրու ավագանու անդամին ուժի կիրառմամբ Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխելու մասին

Մարտի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ 

Հավելել է, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, ով ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով:

Պաշտպանի հանձնարարությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, 
ազատությունից զրկված անձի հետ  առանձնազրույց ունենալու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել