Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
16:39 - 27 մարտի, 2025

Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։

Քվեարկության արդյունքները հետևյալն են՝  Տարոն Մարգարյան - 67 կողմ, 0 դեմ, Հովիկ Աղազարյան - 65 կողմ, 2 դեմ։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրեր էր ներկայացրել Ազգային ժողովին՝ խնդրելով համաձայնություն տալ նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

Ըստ միջնորդագրի՝ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023 թ․ մի քաղաքացի դիմել է Աղազարյանին, որպեսզի նա առանձնապես խոշոր չափերով՝ 200.000-300 .000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օգտագործի ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, որպեսզի այդ քաղաքացին կարողանա առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով կազմակերպել գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը։

Միջնորդագիրը ամբողջությամբ՝ այստեղ։

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, նա, ըստ միջնորդագրի, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած 6.452,9 քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 863,34 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և մտցնել Սասունիկ էսրայելյանի գույքային ֆոնդ։ Դրանից հետո, ըստ Դատախազության, այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, 0.100409 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 863,34 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, 0.186743 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք:

Միջնորդագիրը ամբողջությամբ՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել