Իրանը պատրաստ է անուղղակի բանակցությունների ԱՄՆ-ի հետ. Խարազի
 |civilnet.am|
17:49 - 27 մարտի, 2025

Իրանը պատրաստ է անուղղակի բանակցությունների ԱՄՆ-ի հետ. Խարազի |civilnet.am|

civilnet.am:  Իրանը չի փակել բոլորը ճանապարհները, պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների՝ դիմացի կողմին գնահատելու, իր պայմանները հայտարարելու և համապատասխան որոշում կայացնելու համար, հայտարարել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին (IRNA

Խարազին, որը 1997-2005 թթ. եղել է Իրանի արտգործնախարարը, Իրանի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը համեմատել է հոգեբանական պատերազմի հետ՝ նշելով, որ այն Վաշինգտոնի կողմից ուղեկցվում է «կամ պատերազմ, կամ բանակցություն» կարգախոսով։

«Ամերիկյան ռազմավարությունը ենթադրում է երկխոսության հրավիրել տնտեսական պատժամիջոցների և ռազմական սպառնալիքների ուժեղացման ներքո, որի նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելու միջոցով նրան երկխոսության մեջ ներգրավելն է։ Սակայն ո՛չ այդ սկզբունքներն են պարզ, ո՛չ էլ Իրանը, ելնելով նախկին փորձից, կարող է վստահել հակառակ կողմի խոստումներին և ստորագրությանը»,- ընդգծել է Խարազին՝ հավելելով, որ նման կերպ ամերիկյան կողմը փորձում է պարտադրել իր կամքը։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի հեղափոխության առաջնորդ Ալի Խամենիին Իրանի միջուկային ծրագրի հարցում նոր գործարքի վերաբերյալ առաջարկով։ Նամակի առկայությունը հաստատել է պաշտոնական Թեհրանը։ Այդ մասին նաև խոսել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Երևան կատարած այցելության ժամանակ։

Նա իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մասնավորապես նշել էր, որ Իրանը աշխատում է պատասխան նամակի շուրջ։ Ըստ Արաղչիի՝ Իրանի տեսակետը հստակ է՝ Իրանը ուղիղ չի բանակցի Վաշինգտոնի հետ առավելագույն ճնշման, տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել