ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեն ունի նոր անդամ
20:14 - 27 մարտի, 2025

ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեն ունի նոր անդամ

Տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի առաջին կետը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումն էր: 

ՀՖՖ Գործադիր կոﬕտեի կազմում առաջացած թափուր պաշտոնը ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում կզբաղեցնի «Նոա» ՖԱ Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը: Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 37-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Աննա Օհանյանը կզբաղեցնի այդ պաշտոնը ﬕնչև ՀՖՖ հաջորդ հերթական Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում կընտրվի փոխարինող` պաշտոնավարման ﬓացյալ ժամկետով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Այնուհետև ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում: 

Նիստի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկումից հետո հաստատեցին ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի ընտրություններում ՀՖՖ պատվիրակության կողմից ընտրվելիք թեկնածուների անունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել