news.am: Շատ ակտիվ մասնակցություն ենք սպասում, տրամադրությունս բարձր է: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր ընտրությունը կատարելու կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:
Հարցին՝ անցանկալի զարգացումներ սպասո՞ւմ է, նա պատասխանեց. «Օրը ցույց կտա»:
Արդեն ընտրություն կատարելուց հետո Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ քվեարկել է հանուն հայկական, երիտասարդ, զարգացող, ավանդույթներով, արժեքներով լի, անցյալի հետ կռիվ չունեցող, ներկայում իմ լուսավոր ապագան կերտող Գյումրիի:
«Դեռեւս էական, մտահոգիչ բաներ չենք իմացել, ուղղակի տեղամասեր կան, որ կուտակումներն են շատ: Բազմաթիվ դիտորդներ կան, լրագրողներ կան, կարծում եմ՝ ամեն ինչ վերահսկողության տակ է»:
Նա հայտարարեց, որ ոչ մի ընդդիմադիր թեկնածուի հետ ինքը քննարկում չի ունեցել: Մխիթարյանն ասաց, որ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է. «Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է, ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան ու գան ընտրության: Բարձր մասնակցության դեպքում ոչ մի վարչական ռեսուրս»:
Մխիթարյանի խոսքով, ընտրություններից հետո պատրաստ է հանդիպել բոլոր ընդդիմադիր թեկնածուների հետ:
comment.count (0)