Եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձնից շատ ձայն հավաքի, միանշանակ կմիանամ նրանց․ Վարդան Ղուկասյան |tert.am|
13:43 - 30 մարտի, 2025

Եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձնից շատ ձայն հավաքի, միանշանակ կմիանամ նրանց․ Վարդան Ղուկասյան |tert.am|

tert.am: Ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ նման բան ասել, ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս ու ձեռքս էլ կտրվի, ինձ համար ամենաբարձրը դա ՀՀ-ն է և հայ ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում քվեարկությունից առաջ ասաց Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը խոցելի թեկնածու է և դա օգտագործելով ՔՊ-ն կարող է ստիպել նրան համագործակցել:

Դիտարկմանը՝ 2018-ին չգիտեիք, որ դավաճան են, նա ասաց. «2018 թվականին, որ ասում էի՝ քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին, շատ ճիշտ եմ արել, չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկին և չգիտեի, որ այդ օրվա իշխանությունը բերել է այսօրվա ՔՊ-ին ու Նիկոլին: Չէի պատկերացնում, որ երկուսն իրար հետ համագործակցված աշխատում էին, եթե իմանայի ուրիշ ձև կանեի»:

«Եթե մի քանի ընդդիմություն իրար միանան ու իմ ձայներն ավելի շատ լինի իրենցից [բոլոր միացածների],  ինձ առաջարկեն իրենց միանամ, ես միայն կծիծաղեմ: Եթե ինձ հանկարծակի բանտարկեն էլ, ուրեմն իմ ավագանիներն անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը, ու ես էլ թեկուզ բանտարկված լինեմ, այնտեղից եմ աշխատելու: ՔՊ-ին միանալը միանգամից մտքներիցդ հանեք, Արցախը հանձնողների հետ եթե ինձ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել