Ո՞վ է ասել, որ ես ՔՊ-ի հետ եմ կոալիցիա կազմելու, եթե ես նման բան չեմ հայտարարել, հակառակը՝ ես ասել եմ, որ ոչ մեկին մենք քվե չենք տալու, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը:
«Ես երբեք ՔՊ-ական չեմ եղել, հեղափոխական եմ եղել, սակայն ինչ խոստանում էին, չիրականացրեցին»,-նշեց նա:
comment.count (0)