Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի սատար կանգնել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին. Կարեն Սիմոնյան
 |news.am|
14:51 - 30 մարտի, 2025

Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի սատար կանգնել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին. Կարեն Սիմոնյան |news.am|

news.am: style="text-align: justify;">«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը քվեարկել է հանուն փոփոխությունների, հանուն Գյումրիի իշխանափոխության, հանուն երիտասարդության:  Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 30-ին, քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ամենառաջինը մենք ենք եղել դիրքորոշում հայտնողը, որ գնում ենք մինիմալ ծրագրով, որն է ՔՊ-ին իշխանազրկելը եւ մաքսիմալը՝ ստանձնել քաղաքի կառավարումը  եւ տալ փոփոխություն, որակ, նորություն, եւ բացարձակ կապ չունի, մենք ենք դա իրագործելու, թե ընդհանուր ընդդիմադիր դաշտը: Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի պատրաստ լինի, առանց պաշտոնակռվի, սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որպեսզի չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության  համախմբումը: Նաեւ պատրաստակամություն ենք հայտնել, որ որեւիցե տարաձայնությունների դեպքում, եթե չի ստացվի ընդդիմադիր դաշտի համախմբումը, մենք ՝«Մայր Հայաստան» դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը եւ ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրիում»,- ասաց նա:

Հարցին, թե պատրա՞ստ են միանալ Վարդան Ղուկասյանին, եթե վերջինս ավելի շատ ձայն հավաքի, Սիմոնյանը ասաց, որ առաջինը իրենք են հայտարարել, որ չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն աթոռակռվի եւ իրենք դրան մինչեւ վերջ հետամուտ են լինելու, որպեսզի գյումրեցու քվեն «անտեր» չմնա:

Կարեն Սիմոնյանը նշեց, որ գյումրեցին հոգնել է «հնի ու նոր խաղից, սեւ ու սպիտակի բաժանումից»:

«Ուրիշ մարզերից երիտասարդների էին բերել, որ ինձ վարկաբեկող պաստառներ փակցնեին, երբ որ մեր երիտասարդները հայտնաբերել են, հարցրել են, թե ինչու են անում, պատասխանել են, որ ճանապարհածախսն  են տվել, 15000 դրամ գումար են տվել, որպեսզի գան, անեն, գյումրեցի չեն եղել: Նման բաներ սկսեցին անել, երբ տեսան մարդիկ ինքնաբուխ միանում էին մեր հավաքներին, սկսեցին վտանգ տեսնել մեզանից»,- հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել