Մենք Գյումրիում արձանագրել ենք 19 խախտում, 14 խախտում՝ Փարաքարում։ Այս մասին ասուլիսում ասել է «Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Նա նշեց, որ արձանագրել են վիճաբանության 4, բաց քվեարկության՝ 3, դիտորդի իրավունքի խախտման 2 դեպք։ 6 դեպք, երբ քաղաքացին իրավունք չի ունեցել ընտրատեղամասում գտնվելու, բայց եղել է։ 9 դեպք արձանագրվել է վստահված անձի վերաբերյալ․ «Վերջինս հիմնականում կոնկրետ մեկ քաղաքական ուժի մասնակցությամբ է եղել, բայց հիմա դրա մասին հայտարարելը ճիշտ չի լինի, սպասենք 20։00-ին։ Վիճաբանության երեք դեպք է եղել Գյումրիում։ Դեպքերից մեկում քաղաքացուն չի տրվել առաջադրված թեկանածուներից մեկի քվեաթերթիկը, բայց կասկած ունենք, որ այս դեպքը պարբերական բնույթ է կրել, որովհետև մեր արձանագրումից հետո եղան ընտրողներ, որոնք մեզ նույն խախտման մասին ասացին»։
Իոաննիսյանը նշոց, որ 31/37 ընտրական տեղամասում «Անկախ դիտորդի» դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը այն ընտրողներին, որոնք օգնողի համար չեն դիմել, հանձնաժողովին նախագահն ինքն է առաջարկել օգնողի, դիտորդը պահանջել է, որ նախագահն արձանագրի այդ մասին, նրանք արձանագրել են, հետո որոշել, որ իրենց խանգարում է դիտորդը և հեռացրել են։
«Կան կրկնվող պարբերականությամբ խախտումներ, կան եզակի խախտումներ և այնպիսի խախտումներ, որոնք այսքան տարվա դիտորդության մեջ առաջին անգամ ենք տեսել։ Պետք է այս ամենը ամբողջությամբ մեջ դիտարկենք, այսինքն և նախընտրական ընթացքը, թե ամբողջ ընտրական, թե հաշվարկը», - նշեց նա։
Իոաննիսյանը դժվարացավ ամենակոպիտ խախտումը նշել, բայց նշեց՝ իր կարծիքով՝ գուցե 31/37, 31/70 տեղամասերի խախտումներն են․ «Վերջինում պարբերաբար լարված իրավիճակներ, լեզվակռիվներ են լինում։ Ամեն դեպքում, միակ խնդրահարույցը չեն, բայց քրեական օրենսգրքի հոդվածի մասով սրանք են»։
«Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»։
Իոաննիսյանի խոսքով՝ դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև դրանք լատենտային բնույթ կրող են։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իրենց ինդիկատորները թույլ են տալիս ասել, որ տեղական կրիմինալը գոնե անտարբեր չէ։
«Սրա ցուցիչներից մեկը՝ եթե գյուղում տրամաբանական է, որ մարդիկ առավոտյան են քվեարկում, որ հետո անցնեն իրենց գործերին, քաղաքում մարդիկ կիրակի առավոտյան երկար են քնում։ Եվ այն թաղամասում որտեղ կրիմինալն ավելի ներկայացված է, այդ թաղամասերում կա մասնակցույթան բաձր մարակարդակ, ընդ որում որոշներում ավելի բարձր քան միջին մակարդակը, ես կասեմ ժամը 20։00-ից հետո, որովհետև եթե հիմա ասեմ միանգամից կհասկանան, որ ուժի վերաբերյալ է խոսքը։ Այս պարագայում իրենք ունենում են իրենց ենթարկեցրած էլեկտորատ և հնարավորինս շուտ են բերում, որ ամբողջ օրվա ընթացքում շատ ժամանակ ունենալու գտնելու այն մարդկանց, որոնք իրենց էլեկտրատից չեն եկել։ Նախքան 2018 թվականը այդ ընդհանուր ցուցանիշն ավելի բարձր էր, քան 2018 թվականից հետո»։
comment.count (0)