Գյումրու ավագանին կձևավորի 5 ուժ․ ՔՊ-ն մեծամասնություն չի ապահովել
07:58 - 31 մարտի, 2025

Գյումրու ավագանին կձևավորի 5 ուժ․ ՔՊ-ն մեծամասնություն չի ապահովել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ 2025թ․ մարտի 30-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով մասնակից 9 ուժերից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների 50%-ից ավելին՝ իշխանություն ձևավորելու համար։

Ըստ ԿԸՀ տվյալների՝ քվեարկությանը 111 271 ընտրողից մասնակցել է 47 443-ը կամ 42.63%-ը։ 624 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

ԿԸՀ նախնական արդյունքներն են․  

  • ՔՊ կուսակցություն - 16 938 ձայն կամ 36.28%
  • Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 9 537 ձայն կամ 20.43%
  • «Ապրելու երկիր» կուսակցություն - 1658 ձայն կամ 3.5%
  • «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 2844 ձայն կամ 6.09%
  • «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» - 642 ձայն կամ 1.37%
  • «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - 2071 ձայն կամ 4.43%
  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - 1387 ձայն կամ 2.97%
  • «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - 7 296 ձայն կամ 15.62%
  • «Իմ հզոր համայնք» կուսակցություն - 3 659 ձայն կամ 7.83%

Նշենք, որ անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4%-ն է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%-ը։ Այսինքն՝ անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը․

  1. ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը,
  2. երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ,
  3. նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է,
  4. չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ,
  5. իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։

Լուսանկարը՝ «Ինֆոքոմ» / Գյումրու 31/70 ընտրատեղամաս, 30․03․2025


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել