news.am: ԱԺ-ում այսօր անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկում է անցկացվում։
Անհետ կորած զինծառայողների հարազատների և պատգամավորների միջև վեճ է տեղի ունեցել։ Բղավողները լսվում էին միջանցքում, որտեղ հավաքված էին լրագրողները:
Սակայն անվտանգության աշխատակիցները լրագրողների թույլ չտվեցին մոտենալ սենյակին, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը:
Թեեւ բղավոցների ձայները լսվում էին, սակայն պարզ չէր՝ ինչն է վեճի պատճառը։ «Արա, դու էլ ես ծնող, հասկացի ծնողին: Հանգստացեք, արա, ճիշտ պահեք ձեզ»,- լսվում էր ծնողներից մեկի ձայնը:
Ծնողներից մի քանիսը դուրս եկան նիստերի դահլիճից, բարձրացան վերև, ապա վերադարձան նիստերի դահլիճ, սակայն որևէ հարցի չպատասխանեցին»։
comment.count (0)