Անահիտ Ավանեսյանը ընդունել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավարին
21:09 - 04 ապրիլի, 2025

Անահիտ Ավանեսյանը ընդունել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավարին

«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, խիստ կարևորոմ մեր երկարամյա համագործակցությունը և ուրախ ենք, որ այն շարունակական է լինելու. ձեր աջակցությունը անհարաժեշտ է մեզ քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում»,- ընդունելով Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավար դոկտոր Ասսադ Հաֆֆարին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Արդեն շուրջ 20 տարի է, ինչ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում հեմոֆիլիայով հիվանդներին՝ տրամադրելով դեղորայք։
Հայաստանի կենտրոնը առաջնային տեղ է զբաղեցնում նորագույն բուժման միջոցների՝ հատկապես մոնոկլոնալ հակամարմինների (Էմիցիզումաբ) կիրառման առումով։
Այն շուրջ երկու տասնամյակ կայուն գործընկերային հարաբերություններ է զարգացրել Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հետ՝ ձևավորելով նաև ջերմ կապեր բժշկական թիմի և հեմոֆիլիայով ապրող անձանց միջև։

Տարեկան իրականացվում է շուրջ 3․5-4 միլիոն միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկների մատակարարում՝ մոտ 400 հիվանդի համար։ Այս պահին 46 մանկահասակ երեխաներ ստանում են Էմիցիզումաբ-ով տնային կանխարգելիչ թերապիա:

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել 5-ամյա հուշագիր, որտեղ կարտացոլվեն ոլորտային առաջիկա ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել