Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ «ականազերծման աշխատանքներին խոչընդոտելու համար»
 |factor.am|
11:35 - 07 ապրիլի, 2025

Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ «ականազերծման աշխատանքներին խոչընդոտելու համար» |factor.am|

factor.am: Արցախի Ջրականում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ասկեր Մուսաևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախօրեին էլ Բաքուն հայտնել էր, թե Ակնայի շրջանում 3 մարդ (հայրը որդու ու դստեր հետ) է վիրավորել ականի վրա պայթելու հետևանքով, իսկ Ջրականում էլ ականի վրա պայթելու հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարարություն էր տարածել՝ միջազգային հանրությանը կոչ անելով «պատասխանատվության ենթարկել Հայաստանին ականազերծման աշխատանքներին միտումնավոր խոչընդոտելու համար»։

«2020 թվականի պատերազմի մեկնարկից ի վեր ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 392 մարդ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին ականների համատարած աղտոտման համար, որը խոչընդոտում է հետկոնֆլիկտային վերականգնմանը և խոչընդոտում է Ադրբեջանի ականազերծման ջանքերը՝ վտանգելով մարդկանց կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ականների վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները հայկական կողմը ներկայացրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։ 2023 թվականի փետրվարի 22-ին դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմի՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։

Դատարանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։

Ականների հարցով Ադրբեջանի միջնորդությունը միջազգային ատյանը մերժում էր արդեն երկրորդ անգամ․ առաջին հայցը մերժվել էր 2021 թվականի դեկտեմբերի 7-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել