civilnet.am: 2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 15,642-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,257 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Հեռացող արցախցիների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև վերադարձող արցախցիների թիվը։ Վերջին ամիսներին դրական որոշակի միտում կա։
Այս ապրիլից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի համար նախատեսված 50,000 դրամ (40+10,000) աջակցությունը կդառնա 40,000 դրամ և կտրամադրվի միայն առանձին խմբերի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, 63+ տարեկաններ, կերակրողին կորցրած և նպաստ կամ կենսաթոշակ ստացողներ, մինչև 18 տարեկան երեխաներ: Իսկ 2025-ի հուլիս-դեկտեմբեր ամսիները ներառյալ՝ աջակցությունը կտրամադրվի առանձին խմբերի շահառուներին՝ արդեն 30,000 դրամի չափով։ Սպասվում է, որ այս փոփոխությունները կարող են հանգեցնել արցախցիների արտագաղթի տեմպերի ավելացմանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Գլխավոր լուսանկարը՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի/ք․ Վայք/27․09․2023
comment.count (0)