news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 10-ի նիստում «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում կայացրեց:
Ըստ այդմ, հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա¬յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:
Որոշման 3-րդ և 4-րդ կետերը գաղտնի են:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ
09:27 - 11 ապրիլի, 2025
comment.count (0)