Արցախից բռնի տեղահանված մոտ 3,000 ընտանիք կօգտվի նոր սոցիալական ծրագրից
 |civilnet.am|
13:12 - 10 ապրիլի, 2025

Արցախից բռնի տեղահանված մոտ 3,000 ընտանիք կօգտվի նոր սոցիալական ծրագրից |civilnet.am|

civilnet.am: Կառավարության ապրիլի 10-ի որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և սոցիալապես անապահով ընտանիքները մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ կստանան ամենամսյա դրամական աջակցություն։ Նախագիծը հաստատվել է չզեկուցվող հարցերի փաթեթում։

Աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամուտը չի գերազանցում 55,000 դրամը։

Աջակցության չափը սահմանվել է հետևյալ կերպ՝

  1. ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40,000 դրամ
  2. սկսած երկրորդ և հաջորդ անդամներից՝ յուրաքանչյուրի համար՝ 10,000 դրամ։

Ծրագրի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 1,84 միլիարդ դրամ։ Կառավարությունը կանխատեսում է, որ շահառու կլինի մոտ 3,000 ընտանիք՝ ընդհանուր 11,430 անդամով, որոնցից 8,430-ը երկրորդ կամ հաջորդ անդամներ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել