Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք. ԱԽ քարտուղար
 |1lurer.am|
14:02 - 10 ապրիլի, 2025

Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության անվտանգային իրավիճակի հետ, այդ ինֆորմացիայով կկիսվենք հանրության հետ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Եթե Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք: Եթե ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետ»,- ասաց նա:

ԱԽ քարտուղարը նաև հիշեցրեց, որ ՊՆ-ն պարբերաբար տեղեկություն է տրամադրում հանրությանը, նաև հերքում է կեղծ լուրերը՝ սահմանային իրավիճակի հետ կապված:

«ՀՀ առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, և շարունակում ենք սրա մասին խոսել, աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմ լինի»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել