azatutyun.am: Եվրամիությունը պետք է շարունակի աշխատել մաքսատուրքերի բոլոր անհրաժեշտ հակաքայլերի ուղղությամբ՝ իրեն պաշտպանելու համար, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
«Մենք պետք է ուժ ցույց տանք», - նշել Է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է թույլ չտա, որ երրորդ երկրներից հոսքերը խաթարեն շուկայի աշխատանքը:
ԱՄՆ նախագահը 90-օրյա դադար է հայտարարել բարձր մաքսատուրքերից տուժած երկրների համար:
Եվրոպական միությունը, որը ևս պատասխան մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ի նկատմամբ, երեկ ողջունել է դադարի մասին Դոնալդ Թրամփի որոշումը: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է՝ ցանկանում են հնարավորություն ստեղծել, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվի հարցը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այդուհանդերձ, հավելել է՝ բոլոր տարբերակները մնում են սեղանին, այդ թվում՝ պատասխան մաքսատուրքերը։
comment.count (0)