ՀՀ նախագահը մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք երկրներում ՀՀ նոր դեսպաններ նշանակելու հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Տիգրան Գալստյանը, որը համատեղության կարգով, նշանակվել է նաև Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)։

Մոնիկա Սիմոնյանը նշանակվել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։

Իսկ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանին, համատեղության կարգով, նշանակել է Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։

Նշենք նաև, որ Արեգ Հովհաննիսյանը հետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայի Հանրապետությունում, Ավստրալիայի Համագործակցությունում և Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով