Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իլհամ Ալիևին
 |1tv.ge|
10:40 - 12 ապրիլի, 2025

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իլհամ Ալիևին |1tv.ge|

1tv.ge: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ ընդգծեցին երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացման դրական դինամիկան, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։

Կրկին շեշտվեց տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել