Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր ձեռնարկել
 |azatutyun.am|
18:19 - 14 ապրիլի, 2025

Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր ձեռնարկել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հստակ ժամկետներ չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք հետաքրքրված ենք լավ հարաբերություններ կառուցել բոլոր այն երկրների հետ, որոնք ցանկանում ու պատրաստ են դրան», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր խոսելով վրաց-ռուսական հարաբերությունների մասին շեշտել է՝ միակ խոչընդոտը Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիան է։

«Ռուսաստանը շատ հեշտությամբ կարող է վերացնել այս խոչընդոտը։ Երբ մենք տեսնենք այս ուղղությամբ քայլեր, հարաբերությունների վերականգնումը, անշուշտ, հնարավոր կդառնա», - հայտարարել է վրացական օրենսդիր մարմնի ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել