Ստորագրվել է Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր

Ստորագրվել է Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։

«Ֆրանսիայի Լիոն քաղաք այցի շրջանակում այսօր քաղաքապետ Գրեգորի Դուսեի և մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ ստորագրեցինք եռամյա համագործակցության համաձայնագիր։

Երևանը կարևորում է Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլի հետ համագործակցությունը՝ որպես հնարավորություն ձեռք բերելու քաղաքային կառավարման արդյունավետ փորձ, զարգացնելու մշակութային ու կրթական ծրագրեր, ինչպես նաև ընդլայնելու միջազգային գործընկերության շրջանակը», – նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն