Դատարանը Թուրքիայի ընդդիմության առաջնորդին պարտավորեցրել է էրդողանին 2000 դոլար վճարել
 |factor.am|
22:51 - 15 ապրիլի, 2025

Դատարանը Թուրքիայի ընդդիմության առաջնորդին պարտավորեցրել է էրդողանին 2000 դոլար վճարել |factor.am|

factor.am: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելին թուրքական դատարանը պարտավորեցրել է 75․000 լիրա (շուրջ 2000 դոլար) վճարել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որպես բարոյական վնասի փոխհատուցում՝2022 թվականի ապրիլի 26-ին ունեցած ելույթում հնչած հայտարարությունների համար։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդինը Անկարայի շրջանային դատարանի 25-րդ քաղաքացիական պալատի կողմից կայացված որոշման մասին հայտարարել է սոցցանցի իր էջում։ Նա Էրդողանին մեղադրել էր իրավական համակարգի անկախությունը ոչնչացնելու մեջ:

Հիշեցնենք, որ Էրդողանը վերջերս Օզելի դեմ ներկայացրել էր զրպարտության և բարոյական վնասի փոխհատուցման հայց՝ պահանջելով ավելի քան 13,000 դոլար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել