Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է. Սարիկ Մինասյան
10:07 - 16 ապրիլի, 2025

Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է. Սարիկ Մինասյան

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Այս մասին հայտարարություն է տարածել ՔՊ խմբակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը։ 

«Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ,

Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:

Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:

Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից:

Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»,- գրել է Մինասյանը։ 

Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստն է, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է:  ՔՊ խմբակցությունը ներկա չէ Գյումրու ավագանու նիստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել