azatutyun.am: Իրանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հռոմ: Այսօր Իտալիայի մայրաքաղաքում նախատեսված է ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը:
Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Օմանում՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։ Սա Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների շուրջ ամենաբարձր մակարդակով հանդիպումն էր միջուկային գործարքի տապալումից ի վեր:
Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունների հաջորդ փուլն էլ տեղի կունենա Օմանի միջնորդությամբ, և որ կողմերը կկենտրոնանան բացառապես միջուկային խնդրի և պատժամիջոցների վերացման վրա։
comment.count (0)