Վարազդատ Մինոսյանն Աբխազիայի փոխվարչապետ է նշանակվել
 |tert.am|
12:34 - 19 ապրիլի, 2025

Վարազդատ Մինոսյանն Աբխազիայի փոխվարչապետ է նշանակվել |tert.am|

tert.am: Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկի համաձայն` փոխվարչապետ է նշանակվել Վարազդատ Մինոսյանը։

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Աբխազիան կունենա 5 փոխվարչապետ` Վարազդատ Մինասյանը, Ջանսուխ Նանբան, Տարաշ Հագբան, Ռոբերտ Կիֆուտը (վերջինս պահպանել Է նաև ՆԳ նախարարի պաշտոնը):

Նշենք, որ հայ գործարարը նախկինում եղել է Աբխազիայի Հանրային պալատի անդամ։

Հիշեցնենք` մարտին Աբխազիայում նախագահական ընտրություններ անցկացվեցին։ Երկրորդ փուլում հաղթեց Բադրա Բումբան. ընտրողների 54,73%-ը քվեարկեց նրա օգտին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել