Պռոշյանի և Քասախի բնակիչները շարունակում են պահանջել, որ 25 և 59 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ
09:43 - 22 ապրիլի, 2025

Պռոշյանի և Քասախի բնակիչները շարունակում են պահանջել, որ 25 և 59 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ

Քասախի և Պռոշյանի բնակիչները դարձյալ դուրս են եկել բողոքի ակցիայի իրենց համայնքներում՝ պահանջելով, որ 59 և 25 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ:

 Պռոշյանցիները հայտնեցին, որ պահանջում են՝ իշխանական թևից մեկը և Կոտայքի մարզպետը գան ու իրենց հետ հանդիպում ունենան: Նրանք քայլերթ են իրականացնում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին դեպի Քասախ, ընթացքում կանգնեցրին 25 համարի երթուղին՝ կոչ անելով դրանում գտնվող քաղաքացիներին իջնել և միանալ իրենց: Երթևեկող քաղաքացիները իջան տրանսպորտից, և այն դատարկ հեռացավ:

Նշենք, որ այսօրվանից արդեն «Մուլտի տրանս» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցները սկսել են ծառայություն մատուցել: Ի տարբերություն 59 և 25 համարի երթուղիների՝ նոր տրանսպորտը արժե 250 դրամ, և դրա վերջնակետը ֆիզիկայի խաչմերուկն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել