ԱԺ նիստը ընդմիջվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկի պատճառով
12:09 - 22 ապրիլի, 2025

ԱԺ նիստը ընդմիջվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկի պատճառով

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց. Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն ուղիղ եթերը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ներկայացնելու են Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու նախագիծ:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ամբիոնից հայտարարեց. «Դուք ուրացել եք Դաշնակցությանը, ուրացել եք Սիմոն Վրացյանին, Քաջազնունուն, խատիսյանին: [...] Ցեղասպանությունից երեք տարի անց Դաշնակցությունը բարեկամության պայմանագիր է կնքում Թուրքիայի հետ: Դուք դա չեք համարում ուրացում, իսկ հիմա եկել եք, 110 տարի անց երեսպաշտորեն ուզում եք բերել նախագիծը: Հարց եմ տալիս՝ դուք համարո՞ւմ եք, որ Քաջազնունին, Վրացյանը, Խատիսյանը ուրացել են»:

Կոնջորյանի ելույթից հետո հրմշտոց սկսվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև:

Տեսանյութը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել