azatutyun.am: Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ միմյանց քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կոնկրետ ծրագրեր այս պահին չկան։
Բանակցելու պատրաստակամության մասին Կիևից և Մոսկվայի հայտարարությունները հնչում են ԱՄՆ իշխանությունների նախազգուշացման ֆոնին։ Նախագահ Թրամփն անցյալ շաբաթ սպառնաց հրաժարվել միջնորդական ջանքերից, եթե կողմերը շարունակեն ձգձգել քայլերը չորրորդ տարին ընթացող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
«Ուկրաինան պահպանում է իր առաջարկը՝ չհարվածել առնվազն քաղաքացիական թիրախներին։ Եվ մենք սպասում ենք Մոսկվայից հստակ պատասխանի», - երեկ հայտարարել է նախագահ Զելենսկին։
comment.count (0)