hetq.am: Երևանի «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր կասեցնել Երևանի տրանսպորտի թանկացման որոշումը մինչև 2026թ. մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025թ. ուղեվարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը։ Նման որոշման նախագծով ընդդիմադիր խմբակցությունը հանդես էր եկել Երևանի ավագանու ապրիլի 22-ի նիստում։
Ըստ ընդդիմադիր խմբակցության որոշման նախագծի՝ տրանսպորտի թանկացման նախագիծը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, լրացումներ են կատարվել որոշման մեջ՝ սակագների և արտոնությունների մասով։
«Որևէ անգամ չի արձանագրվել՝ որն է տրանսպորտի ուղեվարձի հստակ ինքնարժեքը, ինչը խնդրահարույց է տրանսպորտի ուղեվարձի սակագին որոշելու համար։ Նախագիծը հնարավորություն կտա վերլուծության ենթարկել 2025թ. ամբողջ տարվա ուղևորահոսքը, որից հետո հնարավոր կլինի սահմանել հստակ ինքնարժեք և դրա հիման վրա որոշել տրանսպորտի ուղևորափոխադրման արժեքը»,- նշված էր որոշման նախագծում։
Որոշման նախագիծը նույնիսկ չքննարկվեց ավագանու նիստում, նիստի ընդմիջումից հետո քվորում չապահովվեց։
comment.count (0)