Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին |armenpress.am|
10:20 - 23 ապրիլի, 2025

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։ Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության մասին: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

Առնվազն 28 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Տեղական կառավարության ղեկավար Օմար Աբդուլլան, սակայն, նշել է, որ զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան։ Տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։

Հարձակումը տեղի է ունեցել Պահալգամ քաղաքում, որտեղ եղել են մեծ թվով զբոսաշրջիկներ։ Զինյալների  խումբը կրակ է բացել նրանց վրա։ Զբոսաշրջիկները հիմնականում հնդիկներ են։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վճռականորեն դատապարտել է ահաբեկչությունը Պահալգամում, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել