Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդի՝ տարբեր մասնագիտություններ ունեցող անդամները նախագծեր են ներկայացրել հերթական նիստի ընթացքում։

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, այդ նախագծերը հնարավորություն կտան բացահայտել երիտասարդներին վերաբերող խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու գնահատել կարիքները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար  դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։ «Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ նրանք ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար»,- նշել է քաղաքապետը։

Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով