Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
Այն տարածել է նախագահի գրասենյակը։
«Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն:
Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը՝ կյանքեր, բնակավայրեր, հայրենիք, այլև այն, ինչը դիմացավ ժամանակի փորձությանը՝ մեր արժանապատվությունն ու վերածնվելու կամքը։
Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ»,- ասվում է ուղերձում։
comment.count (0)