Հունաստանի Հանրապետության Նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից՝ հղում անելով Հունաստանի նախագահի կայքէջ։
«Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել կանխելու համար ապագայում նման ահավոր հանցագործությունները, որոնցից, ինչպես հայերը, տուժել է նաև hունական աշխարհը, ինչպես նաև ցանկացած արարք, որը գործով կամ խոսքով դրդում է խտրականություն, անհանդուրժողականություն և բռնություն։
Մարդկության միակ ճանապարհը ոչ այլ ինչ է, քան խաղաղության, համակեցության և արդարության ճանապարհը», - նշված է հայտարարությունում։
comment.count (0)