factor.am: Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը և հեռանում քաղաքականությունից։ Այս մասին նա հայտարարել է հատուկ ճեպազրույցի ժամանակ։ «Այն պատվավոր առաքելությունը, որը վստահվել էր ինձ քաղաքականություն վերադառնալիս, նախ՝ նշանակվելով պաշտպանության նախարար, ապա երկրորդ անգամ՝ վարչապետ և վերջապես կուսակցության նախագահ, կարծում եմ՝ կատարել եմ։
Հիմա այլևս անհրաժեշտություն չեմ տեսնում մնալու կուսակցության նախագահի պաշտոնում և ընդհանրապես քաղաքականության մեջ, ուստի որոշել եմ թողնել «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը և հեռանալ քաղաքականությունից։ Ես կշարունակեմ ծառայել իմ երկրին այլ պաշտոնից»,- Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում է Эхо Кавказа-ն։
Նա նաև շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանքի» հիմնադիր, կուսակցության փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին՝ իրեն «երկրի ամենաբարձր քաղաքական պաշտոնները զբաղեցնելու միջոցով Վրաստանին ծառայելու եզակի հնարավորություն» տալու համար։
Շարունակությունը՝ factor.am-ում։
comment.count (0)