Բալաշիխայում տեղի ունեցած պայթյունից զոհվել է գեներալ Յարոսլավ Մոսկալիկը |armenpress.am|
16:08 - 25 ապրիլի, 2025

Բալաշիխայում տեղի ունեցած պայթյունից զոհվել է գեներալ Յարոսլավ Մոսկալիկը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում ապրիլի 25-ի առավոտյան պայթել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես հաղորդել են Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ առկա  տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի սպանություն, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն հոդվածներով։ 

Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի վայրում աշխատում են պայթուցիկ նյութերի մասնագետները, արտակարգ պատահարի վայրը շրջափակված է։

Յարոսլավ Մոսկալիկը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալն էր։ Նա 59 տարեկան էր։ Եղել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տարբեր բանակցային գործընթացներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել